▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի վերջնական ոչնչացման դետոնացիան տվեց Սփյուռքի հերոս հռչակված ամբաստանյալ Փաշինյանը․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, սա շատ կարեւոր է»։

Եվ այսպես Սփյուռքի վերջնական ոչնչացման դետոնացիան տվեց Սփյուռքի և նաև Սփյուռքով հերոս հռչակված ամբաստանյալ Փաշինյանը»:

***

«Տասնյակ հազարավոր հայեր ունենք, որ ապրում են ուրիշ երկրներում: Իրենք վաղուց դադարել են հայ լինելուց, որովհետև ապրում են ուրիշ պետության մեջ: Էսօր Սփյուռքից 10 անգամ ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանից` մարդիկ կորցնում են իրենց ինքնությունը: Չեն խոսում հայերեն, չեն գրում հայերեն, չեն պահպանում ավանդույթները: Կներեք, բայց Նոր տարուն բուդ չեն սարքում սեղանին դնում կամ խորոված չեն անում մանղալի վրա և կորցնում են ինքնությունը»,- ընտանեկան փոդքասթի եթերում ասել է  Նիկոլ Փաշինյանը:

***

««Իրական Հայաստանը» գծում է սահմանը Հայաստանի Հանրապետության, և այդ միջազգայնորեն ճանաչված սահմանն անձեռնմխելի է, և այդ սահմանի նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է։

Բայց մյուս կողմից էլ պետք է հստակ ասել՝ Արևմտյան Հայաստան ասելով՝ մենք հասկանում ենք Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Թալինի տարածաշրջան, Բաղրամյանի, Մարալիկի տարածաշրջան, և մենք Արևելյան Հայաստան ասելով՝ հասկանում ենք Իջևանը, Բերդը, Հյուսիս-արևելյան՝ Վարդենիսը․ Խորհրդային Հայաստանի ադմինիստրատիվ սահմանները, որ Ալմաթիի հռչակագրից հետո դարձել է միջպետական սահմանը, և այդ միջպետական սահմանն այսօր դելիմիտացիայի արդյունքում, ըստ էության, արձանագրվել է ինչպես Կիրանցում, այնպես էլ պետք է շարունակի արձանագրվել»,- ընտանեկան փոդքասթի 2-րդ թողարկման ընթացում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

***

Ընտանեկան փոդքասթի եթերում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է իր կողմից բազմիցս թմբկահարված «Իրական Հայաստան»-ի մասին:

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է զարգանա և դառնա «Իրական տարածաշրջան»-ի գաղափարախոսություն: Սա շատ կարևոր նրբություն է: Երբ որ Ադրբեջանից Հայաստանի վերաբերյալ ասում են «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ: Ըստ էության, հենց «Իրական Հայաստանն» է դրա հակազդելու ձևը: Կան երկրներ` իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքիշխանությամբ, այդ գիծն անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը դնել կասկածի տակ»,- ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին