▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք անգամ մեռած մարդուց են վախենում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ դատարանը մեղադրական վճիռ կայացրեց դատարանի դահլիճում, ուղիղ եթերում մահացած Արմեն Գրիգորյանի հանդեպ։
Արմեն Գրիգորյանը հետմահու համարվեց մեղավոր։
Սրանք վախենում են բոլոր արժանապատիվ հայերից, եթե անգամ նրանք մեռած են։
Կենդանի մեռելների ժամանակը»:

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբոսւքյան գրառումը. «Երկրում վախի մթնոլորտ տարածելու մոլուցքը հասել է այն աստիճանի, որ բռնակալ ռեժիմը նույնիսկ իր հանգուցյալ ախոյաններից է վրեժ լուծում»:

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Քիչ առաջ Մնացական Մարտիրոսյանը դատարանի դահլիճում մահացած լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչեց։ Սա փաստում է այն մասին, որ դատական համակարգն ամբողջովին իրենց վերահսկողության տակ է։ Ցավալի է, որ այս իշխանությունների պարագայում չկա ոչ արդարադատություն, ոչ բարոյական որևէ սահման»:

Թարմացված․ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին