▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք ծառան են չարիքի՝ թեկուզ երկրում ոսկուց ասֆալտ գցեն. Լիդա Առուշանյան

Զոհված հերոսի մայր Շահումյանցի Լիդա Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորանքներ հղելը դժվարացել է, բարեմաղթանքներ ասելուց պետք է հազար անգամ մտածել՝ կվիրավորե՞ս մարդուն, եթե ուրախ տարի մաղթես, թե ոչ։ Ուրախանալու քիչ բան կա, եղածն էլ գնալով պակասեցնում են։ 
Ձմեռ Պապիկին կլինի, Աստծուն կլինի, թե մեր հեթանոսական աստվածներին, բայց այդ բոլորից մի բան կխնդրեմ, որ հաջորդ տարին դիմավորենք առանց երկիրս պատուհասած չարիքի, առանց դրանց անբարո ընտանիքի ու ողորմելի գոյության։ Քանի սրանք իշխում են իմ երկրում, ես ամոթով եմ ապրում, ու թեկուզ երկրում ոսկուց ասֆալտ գցեն, միևնույնն է, սրանք ծառան են չարիքի ու իրենց ստեղծածն էլ չարն է։
Իմ բարեմաղթանքները միայն երկրիս, հողիս ու ՀԱՅԻՍ համար է։ Իմ Արցախի համար է, իմ կորսված Շահումյանի համար է, իմ Հայ Պարիսի հայության համար է, ովքեր այսօր սփռված են աշխարհով մեկ, ասես ոչ տուն են ունեցել, ոչ էլ...
Իմ բարեմաղթանքը Արցախն ու հայի արժանապատվությունը վերադարձնելու մասին է։ Այն հայի, ումից թշնամին սարսափում էր, այն հայի, ով աշխարհում գլուխը բարձր քայլում էր, որպես հաղթող ազգ։ 
Աստծուց էլ խնդրում եմ, որ մեզ այլևս չտանի փորձության։ Մի ազգի համար այս ամենը չափից շատ է։ Հոգնել ենք, մաշվել, ջլատվել...
Առողջ եղեք, հայեր ջան։ Միայն դա կցանկանամ։ Մենք մեր հողին հոգեպես ու ֆիզիկապես առողջ ենք պետք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին