▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք թուրքից էլ վատն են. Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելիներ երեկ հովվական այցի շրջանաներում Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն՝ նախատեսված մանուկների համար:

Պարզվում է, որ կրոնական կազմակերպություններն և աղանդները փորձում են ստեղծված իրավիճակում իրենց պիղծ և ազգակործան քարոզչությամբ շեղել արցախցի մեր եղբայրներին և քույրերին, և առավել վտանգավոր է, որ փոքրիկներին են փորձում ներգրավել իրենց աղանդավորական խմբերի մեջ, խաբելով ծնողներին, իբրև թե եկեղեցի են ներկայացնում:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ, և զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր հանցավոր անգործություն կդրսևորեն...»։

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ նույն թեմայի մասին տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Տեր Զարեհի հետ մտանք կացարաններ` արցախցիների աղբը հավաքած դուրս ելանք:

Նախօրեին ինչ որ ջահելներ են թուրքական պեչենիներով ներխուժել Մասիսի կացարաններ, առանց ներկայանալու` մտել ու բալիկներին չոկոպայ են բաժանել , հետն էլ ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ պատկերազարդ գրավիչ տետրեր` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ թեմատիկ քարոզով:

Ու սա շատ ծածուկ է արվել, աննկատ հոգեւորսություն` մի կտոր քաղցրով` մեր քթի տակ:

Որովհետեւ մարդիկ անտերության ու անճարության են մատնված .. ամեն ձեռք մեկնողից վերցնում են, դե.. քանի որ պետություն չկա...

քահանան արցախցիներից հետաքրքրվեց` սնունդը հասնում է ժամանակին թե ոչ ու ովքեր են մոտենում հիմնական բաժանողներից բացի( սեղանի քոսոտ քաղցրը ցույց տալով` պատմեցին անծանոթ ջահել հոգեւորսների մասին:

Ամեն ընտանիքին մի տրցակ գրքույկ էր բաժանվել` պեչենու հետ:

Հոգեւորսությունը հենց այսպիսի նեղ իրավիճակում է ծաղկում, քայքայում խոցելի հասարակությունն ու արժեհամակարգը, միասնություն է ջլատում:

Հայ Առաքելական եկեղեցին պարտավոր է շատ ավելի ակտիվ ու ինտենսիվ աշխատել հիմա:

Աղոթքով երկիր չփրկեց գոնե մազապուրծ եղածներին թույլ չտա մի ոսպով ու բրնձի հատիկով հոգեւորսության զոհ դառնալ դրսի քայքայիչ ուժերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին