Սրբազանը սատկացրեց Արամ Սարգսյանին․ Չեմ ասելու՝ Սպարապետի քույր, հոպլո, բայց հստակ ասում եմ` ես եղբայր չեմ ուրացել․․․
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր զրույցի սկզբում անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին` շեշտելով, որ այն, ինչ կասի, իր սկզբունքին դեմ է, բայց պետք է խոսի։ «Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինիզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ Էլ` խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, ասում է` թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․. Արամ Սարգսյա՛ն, Զավենի որդի՛, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի` մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ` ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբո՛ր արձանը չեն պղծել, իմ սպարապետի՛ արձանն են պղծել, բայց եղբոր վաստակն ամբողջությամբ չեն փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- ասաց նա։ Սրբազանը հիշեցրեց, թե ինչպես էր նա խոնարհվում իր աջին: «Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել: Այն ճանապարհը, որ դու ես անցել, պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանան։ Իսկ ես պարզ ասում եմ քեզ ու քո արբանյակներին, քաղաքապետարանում թափառողներին՝ եթե ուզում եք փողոցով խոսենք՝ փողոցով կխոսենք, եթե գաղափարով՝ գաղափարով, բայց դուք փողոցային մարդիկ եք»,- ասաց նա։ *** Բագրատ Սրբազանը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը, անդրադարձավ Հայկ Մարությանին՝ նշելով, որ իրենց հետ հանդիպման դուրս գան։ «Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ունեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել։ Այս մեթոդին եմ դիմում, կուզեք` ձևը գտեք հանդիպեք։ Քանի որ մենք հռչակել ենք, որ եռագույնը հաղթել է սևուսպիտակին, և սևուսպիտակը վերջին խռխռոցներն է անում և այդ սևուսպիտակը ձեզնից է եկել, սիրելի Հայկ Մարության, առանց վիրավորանքի եմ ասում։ Տղաները փորձել են գտնել՝ հրավիրել, արձագանք չի եղել»,- ասաց նա։ ***
|