▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն»-ում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ծանոթացել ենք հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել ենք բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:

Կարևորել եմ առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին