▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շշազերծված քաղաքացին վանկարկել է՝ առանց շշի Հայաստան». Ռուբեն Հակոբյան

Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց շշի Հա-յաս-տա՛ն...

Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը... Շշազերծված մի քաղաքացի, տեսնելով պատճառին, անմիջապես վանկարկել է՝ ԱՌԱՆՑ ՇՇԻ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ և օգտվել ժողովրդական բանահյուսության ժանրային առանձնատուկ դիմելաձևից՝ սյունյաց ողջույնի տարբերակով...

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Հաստատուն քայլերով պետությունը դեպի կործանում տանող այս չարիքի համար բունկերը, ըստ էության, դարձել է մնայուն կեցավայր և հոգեվիճակ, եթե նույնիսկ գտնվում է բազմահազարանոց դահլիճում և շրջապատված է մինչև ատամները զինված թիկնապահներով...

Հ.Գ. Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերը չեն վերադարձրել տերերին...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին