▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ստացվում է, թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք հայտարարտված նպատակի անիմաստությունը (այն է՝ Թուրքիայի լսարանին ներկայացնել Հայաստանի տեսակետները), ապա նույնիսկ քարոզչական այս պրիմիտիվ գործը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը տապալել է. թուրք լրագրողները պատրաստել են հակահայկական ռեպորտաժներ ու նյութեր, որոնցում, բացի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, ոչ մի այլ բան չկա (այդ ամենը համոզիվ ցույց է տվել լրագրող Անի Ավետյանն իր հաղորդման մեջ, դիտե՛ք ։

Ստացվում է՝ թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին