▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում ուժգին երկրաշարժ է կանխատեսվում

Թուրքիայի Յըլդըզ տեխնիկական համալսարանի բնական գիտությունների հետազոտական կնետրոնի նախագահ, երկրաբան Շյուքրյու Էրսոյը մի քանի դիտարկում է արել Ստամբուլում առաջիկա 15 տարվա ընթացքում սպասվելիք  հավանական երկրաշարժի մասին: 

Գիտկենտրոնի ղեկավարը նշել է, որ իրավիճակը  սպասվածից ավելի լուրջ է: Նրա խոսքով, եթե այսօր 1509թ. Ստամբուլի երկրաշարժի կրկնությունը լինի, ապա հնարավոր է 80 հազ. շենք ավերվի, ինչի  հետևանքով  էլ 150 հազ. մարդկային կորուստ կունենան:

 

 

 

 

 

 

Շյուքրյու Էրսոյը գտնում է, որ հավանական երկրաշարժը կարող է անգամ 500 հազ. մարդկային կորուստի պատճառ դառնալ։ Իսկ 2․5 մլն մարդկանց համար կենսական անհրաժեշտություն է ժամանակավոր կացարանների ստեղծումը, որտեղ աղետի դեպքում հնարավոր կլինի մի քանի օր կամ գուցե մինչև 2  տարի ապաստանել։

Էրսոյը նշում է, որ Ստամբուլի հնարավոր երկրաշարժը  ամենայն հավանականությամբ Մարմարա ծովում կլինի:

Երկրաբանը բացատրում է, որ չնայած Մարմարան փակ ծով է, այնուամենայնիվ, ցունամիի վտանգ է պարունակում: Մարմարայում ալիքի բարձրությունը կարող է լինել 3-6 մետրի սահմաններում: Սակայն ցունամիի մեկ մետրանոց ալիքի  ներթափանցումը կնշանակի, որ  ափամերձ բոլոր մեքենաները կարող են հայտնվել ծովում:

 

 

 

 

 

 

 

Նա օրինակ է բերել, որ Աթաքյոյը  հարթ տարածություն է և ջրի ներթափանցման դեպքում  չկա որևէ պատնեշ, որը կկանխի ջրի առաջընթացը: Ցունամիի ալիքը մինչև Աթաքյոյի ծայրը առաջանալու է: Հնարավոր է, որ  շենքերը ամուր լինեն, բայց երկրաշարժից հետո դրսում հայտնված մարդիկ ցունամիի ալիքի հետևանքով  կարող են մահանալ:  

 

 

 

Աղբյուր` ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին