ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Շտապ։
Համաձայն որոշ արտահոսքերի, Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպման ժամանակ թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի ներկայացուցիչ Իլհամ Ալիևը առաջարկել է լեգիտիմացնել Բերձորի շրջանում (Լաչինի միջանցք) տեղի ունեցող շրջափակումը, այսինքն, ադրբեջանցիներն առաջարկում են պաշտոնապես տեղադրել ադրբեջանական ՊԵՏԱԿԱՆ անցակետեր։
Ավելորդ է ասել, որ եթե դա տեղի ունենա ապա Արցախի ֆիզիկական գոյությունը կդադարի շատ կարճ ժամանակում։
Համաձայն նույն արտահոսքերի, ամերիկացիները և եվրոպացիները դեմ չեն թուրք֊ադրբեջանական առաջարկին, այսինքն, Արցախի ոչնչացման լեգիտիմացմանը։
Հայկական կողմի արձագանքի մասին այս պահին հայտնի չէ»։