▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեցիք՝ ասելով, որ ղազագիր ստորագրողների վզից կբռնեք և դուրս կնետեք ԱԺ-ից»․ Արեգնազ Մանուկյան

«Հանրության համար և Ձեզ համար մի ձայնագրություն եմ ուզում միացնել»,- Աժ նիստի ընթացքում, դիմելով Պետաիրավական հանձանժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ միացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթներից մեկը:

http://asekose.am/filemanager/uploads/aregnaz_manukyan.jpg

 «Դո՛ւք, Ձեր քաղաքական առաջնորդը հերթակա անգամ ստեցիք՝ ասելով, որ ղազագիր ստորագրողների վզից կբռնեք և դուրս կնետեք Ազգային ժողովից, բայց փաստորեն բերեցիք և ձեր ցուցակով Ձեր թիմի անդամ դարձրեցիք ու դարձրեցիք պատգամավոր»,- ասաց Ա. Մանուկյանը: Արձագանքելով՝ Վ. Վարդանյանն ասաց. «Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, մեր քաղաքական թիմին նայեք... իսկ դա Պետաիրավական հանձանժողովի նախագահի հետ ի՞նչ կապ ունի. «Կարգին հաղորդման» մեջ է չէ՞ ասում՝ կներեք, ձեր ի՞նչ գործն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին