▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը»

Դիտեք նաև՝

 

Թարմացված․ «Առավոտ»-ի տեղեկություններով, քիչ առաջ, Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաև որդուն և քեռորդուն: «Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Թե ի՞նչ հիմնավորումներով են ձերբակալել՝ կներկայացնենք առաջիկայում: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Սոցցանցերում ևս այդ մասին տեղեկություններ կան: «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա և որդին բերման են ենթարկվել»։ Իսկ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մասնավորապես գրում է. «Այ Շուշի հանձնող սրիկա, հըլը գնա հայելիով մի հատ քեզ ուշադիր նայիր ու տես էդքան կա՞ս, որ Արցախի Հանրապետության ազգային հերոս Գեներալ ես ձերբակալում կիրթ ու կառուցողական պատվիրատուիդ հրամանով, հըլը սթափվիր…Այսինքն էս քայլովդ արդեն բացահայտ ասում ես, որ Արցախը ու արցախցիներին ծախել ես ու ով որ փորձի դեմդ կանգնել, տանելու ես կալանքի… »,- գրում է թերթը:

 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Քիչ առաջ Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը։


Իրավապահները մոտ 40 րոպե խուզարկել են Բալասանյանի բնակարանը, որից հետո նրան բերման են ենթարկել»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին