▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում՝մինչև եղբայրական գերեզմանատուն ճանապարհի եռագույները փոխարինվել են ռուսական դրոշներով

«Նախօրեին Ստեփանակերտում քաղաքի մուտքից մինչև եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Սրան նախորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ, ըստ էության, մեզ վերաբերող շատ կարևոր պնդումներ եղան: Պարզվեց, որ ռուսական կողմի ընկալմամբ պատերազմի ամբողջ պատասխանատուն Հայաստանն է: Պարզվեց նաև, որ Ռուսաստանը՝ որպես արժանապատիվ ռազմավարական գործընկեր, պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, և այդ հարցը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է դրսից պատասխանների սպասել, որոնք հստակեցման կարիք ունեն:

«Կարծում եմ՝ ԱԺ-ը շատ կարևոր անելիք ունի, որովհետև անորոշությունն իսկապես կործանարար է: Առնվազն բանաձևով ԱԺ-ը պետք է իր պատկերացումը ներկայացնի համայն Հայաստանին՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անկախության երաշխավոր, թե ոչ ... Ալիևն ասում է, որ չկա Արցախի Հանրապետություն, ռուսները կարծես համակարծիք են այդ պնդման հետ, Մինսկի խումբը դեռևս կենդանության նշաններ ցույց չի տալիս, որ մեզ համար պարզ լինի, թե ինչ են ծրագրել... Ի՞նչ կարգավիճակում են մարդիկ շարունակելու ապրել Արցախում, ի՞նչ անձնագրեր են ունենալու մեր հայրենակիցները, ո՞վ է ապահովելու սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին