«Իհարկե Նիկոլը չի կարող բոլոր հայերին հանձնել Բաքվի բանտ, դրա համար էլ պիտի ստեղծվեին ու ստեղծվել են նիկոլական պատժիչ ջոկատները, որոնք թաքնվում են տարբեր իրավապահների անվան տակ, իրականացնում են մեկ ֆունկցիա՝ հայերին պատժելու ֆունկցիա»,- ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրա խոսքով՝ «այս պահին նիկոլական բանտերում են հինգ տասնյակի հասնող քաղաքացիներ, ովքեր հայտնվել են այնտեղ, որովհետև համարձակվել են խոսել ՀՀ շահերի, Թուրքիայից եկող վտանգների մասին, հրապարակ դուրս գալ և այլն»: |
«Ստեղծվել են նիկոլական պատժիչ ջոկատներ». Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet