«Էս ի՞նչ բերեցինք մեր գլխին, որ ստիպված եկել ենք, Անգլիայի թագուհու նաժիշտի բճից բան ենք ուզում, որ հաստատի. էս ի՞նչ օրի ենք ընկել»,- նախագահական նստավայրի դիմաց հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

«Մենք քեզ որպես նախագահ սկի չենք էլ տեսնում»,- հավելեց նա: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով՝ Համահայկական ազգային համաձայնություն շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց։
«Ստորագրե՛ք հրամանագիր՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորություններից ազատելու մասին. սա՛ է միակ փրկությունը»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները՝ դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:


