▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստիպված ենք դպրոցները փակել․ ծանր է լինելու»

 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակը։ «Իրականությունն այն է, որ ճգնաժամն իսկապես իրականություն է դառնում մեր գոյի համար, մենք բոլորս պատրաստ ենք պայքարի»,- ասաց նա։

«Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք և հաղթելու ենք։ Ստիպված ենք լինելու դպրոցները փակել, որովհետև ջեռուցում չկա։ Մենք չգիտենք, որքան կտևի այս ամենը, մենք ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը։ Կոչ եմ անում լինել ուժեղ և հավատալ, որ միասին կհաղթահարենք ստեղծված դժվարությունը»,- ասաց Ռ․ Վարդանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին