Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է Ղրիմ` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «փրկության» համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:
Անցած հանգստյան օրերին հայտնի դերասանը համերգ է ունեցել Սևաստոպոլում կայացած բայք-շոուի ժամանակ: Բեմում կարելի էր տեսնել ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դրոշը, նշում է թերթը և հավելում, որ այդկերպ «տարածքը կորցնող» և միայն ռուսամետ Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից ճանաչված շրջանը ստացել է Սիգալի աջակցությունը:
Ինչպես հիշեցնում է թերթը, ավելի վաղ դերասանը ողջունել է Ռուսաստանին Ղրիմի միանալու փաստը: Այդ փաստին է ուշադրություն դարձնում նաև The Hollywood Reporter-ը: Թերթը նշում է, որ Սիգալը ելույթ է ունեցել Ղրիմում՝ «հաշվի չնստելով» Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հետ:
Հոդվածում նաև ասվում է, որ դերասանի հայացքները «միանշանակ» չեն:
Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է Ղրիմ` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «փրկության» համար: Անցած հանգստյան օրերին հայտնի դերասանը համերգ է ունեցել Սևաստոպոլում կայացած բայք-շոուի ժամանակ: Բեմում կարելի էր տեսնել ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դրոշը, նշում է Time թերթը և հավելում, որ այդկերպ «տարածքը կորցնող» և միայն ռուսամետ Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից ճանաչված շրջանը ստացել է Սիգալի աջակցությունը: Ինչպես հիշեցնում է թերթը, ավելի վաղ դերասանը ողջունել է Ռուսաստանին Ղրիմի միանալու փաստը: