Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիք հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։
Մի շարք հարցերից բացի Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Մասնավորապես՝ ըստ մարզպետի՝ նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներդրումները, որ արել է կոմբինատը տարիների ընթացքում՝ համակարգված չի եղել։
Ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։