▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստուգայց գիշերային ակումբներ. Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեկոյան անակնկալ ստուգայցերը հանրային սննդի օբյեկտներ արդյունքներ են տալիս։ Երևանյան մի շարք սրճարանների ու ժամանցի վայրերի ստուգումը փաստել է, որ ՀՀ պարետի որոշման պահանջները հիմնականում պահպանվում են։

Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ գիշերային ակումբում, որտեղ չի պահվել սոցիալական հեռավորությունը սեղանների ու անձանց միջև, ախտահանման մատյանում գրառումները կիսատ են եղել, ախտահանիչներ չեն եղել բոլոր պահանջվող տեղերում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հերթական միջոցառումն իրականացրել էր հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր էին կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:

Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվեց 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին