▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրասբուրգում ինձ շատ ցավալի բան ասացին․ Զոհրաբյան

Ստրասբուրգում հայ գերիների վերաբերյալ ինձ շատ ցավալի բան ասացին․ Զոհրաբյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

***

««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ»,- լրագրևողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընգծելով․ «Հրատապ նիստի նպատակն է՝ առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների՝ թե՛ 2020-ի պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո և թե՛ Արցախի հայաթափման ընթացքում գերևարված ռազմաքաղաքական առաջնորդներին։ Յուրաքանչյուր հասցեատիրոջ համար էնտեղ նախատեսված են կոչեր։ Տեսնենք, թե ինչպե՞ս իրեն կպահի ՔՊ-ն հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»,-ասաց Մամիջանյանը։

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք:

Այո՛, ՀՀ հիմնական և գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարևոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը և այն ապօրինությունները, որ կան՝ հայ գերիներ և Արցախի ղեկավարությունը գտնվում է Բաքվում: Առանց այս նախապայմանների, հերթական անգամ հանցակից են լինելու COP-29-ին Ադրբեջանին»,- նշեց Սաղաթելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին