▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և 600 հազար դրամ փոխհատուցում կվճարի

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում, տեղեկացնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։



«Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին՝ արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար։
Հ.Գ. Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը», - գրել է փաստաբանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին