▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սխալ է ասել, թե Ղարաբաղի հայերը հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով»․ Լավրով

Սխալ է ասել, թե Ղարաբաղի հայերը հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«ԵՄ-ի մասնակցությամբ փաստաթուղթ ստորագրվեց առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Եվ այդ փաստաթղթում ոչինչ ասված չէ այն մասին, որ պետք է ապահովել Ադրբեջանում հայկական ազգային փոքրամասնության հատուկ իրավունքները։ Ուստի սխալ է ասել, թե Ղարաբաղի հայերը հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով»,-ասել է Լավրովը։

***

Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Երբ ասում են, թե ՀԱՊԿ-ն չի որոշել՝ որտեղ է Հայաստանում իր պատասխանատվության գոտին, պետք է նշել, որ Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում էին, որ պատրաստ են հարգել սահմանները՝ համաձայն 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի։ Սակայն զուգահեռաբար ստեղծվեց սահմանազատման հանձնաժողով։ Իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել»,-ասել է Լավրովը։

***

Իրանը միջուկային զենք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը միջուկային զենք չունի, դա հաստատում են ԱԷՄԳ-ի փորձագետները։ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից պետություններից ամենաշատը ստուգվող երկիրն է»,-հավելել է Լավրովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին