▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալ ենք համարում Զարուհի Փոստանջյանի դեմ որևէ ակցիա կազմակերպելը. Արման Սաղաթելյան

Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան շրջանառվող հայտարարություններին, թե ՀՀԿ  երիտթևը մտադիր Է գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին