▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունեցի եմ, որը երբեք չի հանձնվում․ Արթուր Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Սյունեցի եմ, որը երբեք չի հանձնվում․ Արթուր Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ասաց, որ այս ամենի նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ իր քաղաքական գործունեությունը կասեցնելը։ 

«Այս դատարանում որոշումը ոչ թե օրենքի տառով է կայացվում, այլ քաղաքական վերնախավի ինչ-որ կաբինետներում։ Այս 8 ամսում համոզվել ենք՝ այս դատարանում արդարություն չկա։ Ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ ու ներկայացնում եմ մի մարզ, որը երբեք չի լռել ու չի հանձնվել»։

***

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վստահ է՝ առկա ռիսկերը չեն նվազել այն աստիճանի, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոցը փոխել։ Նաև բոլոր սահմանափակումները կմնան անփոփոխ՝ այլ անձանց չհյուրընկալել, բացառությամբ մերձավոր ազգականների, պաշտպաններ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց  տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով 2025–ի դեկտեմբորի 1–ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին