«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը դիմում է ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզը Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի, մարզպետությունից ազատելու խնդրանքով՝ հույս հայտնելով, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում հետագայում չի տեսնի նման մարզպետ:
Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն Նախագահի նստավայրի առջև՝ իրենց միանալու կոչով դիմելով բոլոր սյունեցիներին:
Հորդորում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այդքան մեծ հարվածի տակ չդնել սեփական հեղինակությունը՝ ի դեմս Սուրիկ Խաչատրյանի Սյունիքը ևս մեկ ժամկետով դատապարտելով վախի և, որպես հետևանք, վերջնական ամայացման»: