Դիտեք նաև՝
Սյունեցիները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ.թարմացվում է
Սյունեցիները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ:
Ավելի վաղ Գորիսի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ավտոշարասյուներով մեկնելու են Սյունիքի դարպասներ, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել մարզ:
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավոնքը ոտնահարում են, իրենք այստեղ ոչ մի ապօրինություն չեն անում. «Այսինքն վարչապետի տեղաշարժքը 5-6 ոստիկանական ավտոբուսներով պետք է վերահսկվի՞: Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու: Դուք տեսե՞լ եք ճանապարհը, ես գորիսեցի եմ, ուզում եմ գնալ Որոտան գյուղ եւ իմ կյանքն ապահովագրված չէ»,-ասաց գորիսեցիներից մեկը:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոստիկանները փորձում էին ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար: Շտապօգնության մեքենայի հետեւից եւս մի քանի մեքենա փորձեց անցնել:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիքի մարզ, ծնոթանալու անվտանգության հետ կապված հարցերին: Նա հանդիպում է ունենալու նաեւ քաղաքացիների հետ:
Կարդացեք նաև՝Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը


