▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունեցիները քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ 

Irakanum.am-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ երեկ՝ հունվարի 1-ին իշխանական պատգամավորը եղել է Սյունիքի մարզում։  Եղոյանին մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ուրախ չեն իշխանության ներկայացուցչի այցով։ Արման Եղոյանն էլ փորձել է նախ արդարանալ, հետո առաջ է քաշել այն միտքը, թե Սյունիքի մարզի վիճահարույց այդ տարածքները ադրբեջանական կողմինն են։

Կայքին  հայտնի է դարձել, որ Եղոյանը բառացի կրկնել է այն միքտը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել և ապա քննադատությունների պատճառով էջը փակել էր «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը։

Նիկոլ Փաշինյանի թիմակցի այս խոսքերից հետո մի խումբ արժանապատիվ սյունեցիներ քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ, հիշեցնելով վերջինիս, որ սյունեցիները չեն պատրաստվում ընկրկել, իսկ իշխանական ցանցկացած գործիչ, ով կհամարձակվի նույն թեզն առաջ տանել կարժանանա նույն իրավիճակին։ Եղոյանը գլուխը կախ հեռացել է։

Հավելենք, որ Արման Եղոյանն, արձագանքելով տարածված լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորի գիշերը դիմավորեցի Խնձորեսկի զորամասում։ Հաջորդ առավոտվանից պտտվում եմ դիրքերով, գյուղերով, շփվում սահմանապահների ու գյուղացիների հետ։ Այսօր առավոտ մամուլից իմանում եմ, որ ինչ-որ քաշքշոցի մեջ եմ հայտնվել ու նման բաներ։ Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։ Ավելի լավ կլինի՝ գաք էստեղ ծանոթանաք իրավիճակին ու ճշգրիտ տեղեկություն փոխանցեք ձեր ընթերցողներին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին