Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:

Տելեգրամի Mediaport ալիքն է գրում՝ հղում անելով Սյունիքի մարզի աղբյուրներին ու նշելով, որ տեղեկությունը ստացել են այսօր առավոտ՝ մի քանի աղբյուրից, իսկ Հայաստանի ՊՆ-ից մի քանի ժամ է, չեն կարողանում պարզաբանում ստանալ:
|
ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում տարածվող տեղեկությունը: «Արմենպրես»-ին ՊՆ-ից հայտնել են. «Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»: |


