▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին․ համայնքապետները հաստատել են

Որոտանի տարածքից մի հատված անցնում է Ադրբեջանին:

Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանից:

Օհանջանյանը ներկայացրել է, որ գյուղից որոշ տարածքներ, բնակելի շենքեր, օբյեկտներ անցնում են  Ադրբեջանի տարածք: Սահմանազատումը տեղի է ունեցել GPS-ով: «Սա միշտ մեր տարածքն է եղել, բայց հիմա հակառակորդին ենք տալիս: Իմ եղբոր տունը, օբյեկտը ևս այդ տարածքում է մնում և հիմա առանց ռուս խաղաղապահների նա չի կարող իր տանը մոտենալ, իրերը հավաքել: Այդ տարածքում շատերը այգեգործությամբ էին զբաղվում, տարբեր տարածքներից դեռ շատ վաղուց եկել էին, հիմա ոչինչ էլ չի մնում»:

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ևս հայտնել էր, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին։

«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է «Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,-ասել է նա և նշել, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին