▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. տեսանյութ

Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ էHraparak.am-ի տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։ Տեղեկությունը ՊՆ-ի մեր կայքի աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց:

/filemanager/uploads/2021/11/week-3/syuniq_geriner.jpg

6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։

Լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

 

Դիտեք նաև՝

 

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին