▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը գլխիվայր հայտնվել է գետում. կա 15-ից ավելի վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին՝ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ, աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ 

Ըստ աղբյուրի՝ 15-ից ավելի վիրավորներին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին