Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 6 օր շարունակվող բողոքի ցույցերը վերածվել են մարտաֆիլմի։ «Հրապարակ»-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ այսօր մի խումբ անձանց միջև բախում է եղել: Գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։ « Հարձակվողների մեջ է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը` Գոռ Բաբաջանյանը։ Կան տուժածներ: Ներքին գործերի նախարարությունից աղբյուրի տեղեկությունը հաստատել են։ «Տեղեկություններ է ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- ասել է մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Քաջարանի բնակիչներից մեկն, ով խնդրել է իր անունը չգրել, մանրամասներ է պատմել, թե ինչ է կատարվել։ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը և Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաև նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։ Տղերքը բարձրացել են գործադուլի վայր, փորձել են համոզել, որ դադարեցնեն գործադուլը, որ կոմբինատը շարունակի աշխատել, Գարիկ անունով մեկը, ով գողություն անելու պատճառով հեռացվել է կոմբինատից, տղերքին ասել է, թե` չի թողելու, որ կոմբինատը աշխատի։ Սադրել են, թե` դավայ եղեք։ Հետո զանգել են տղերքին, կանչել են։ Սրանք մի 20 հոգով, ավտոմատներն ու դանակները հանել են ու հարձակվել տղերքի վրա, կրակել են, դանակահարել»,- պատմել է սյունեցիներից մեկը։ Ներկայացրել են նաև իրենց կասկածները, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած են արևմտամետ ուժեր, ովքեր ցանկանում են, այսպես ասած՝ «իշխանափոխություն անել ԶՊՄԿ-ում»` ազատվել ռուս ղեկավարությունից։ Այս խմբի մեջ է նաև «Ազգային Բևեռի» անդամներից մեկը` Շավարշ Մարգարյանը, ում թմրանյութ բերելու համար մի քանի տարի առաջ սահմանի վրա բռնել են։ Ցույցերի կազմակերպման մեջ կասկածում են նաեւ ԶՊՄԿ խորհրդի անդամ, կառավարության ներկայացուցիչ ՔՊ-ական Նարեկ Բաբայանին։ «Թվում է` իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որ կոմբինատն աշխատի, քանի որ դրա 21 տոկոսի փայատերն ինքն է և կոմբինատն էլ խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում է միշտ, բայց ոչ միայն որեւէ քայլ չի ձեռնարկում Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ ԶՊՄԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելու համար, այլ իր ներկայացուցչին անգամ կասկածում են այդ սաբոտաժին աջակցելու մեջ։ Մյուս կողմից էլ Ադրբեջանն է թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը, ասում է` ԶՊՄԿ-ն տվեք ինձ` ես կաշխատացնեմ: Սյունիքում կասկածներ ունեն, որ գուցե ԶՊՄԿ-ում շարունակվող գործադուլին ՀՀ կառավարությունն աջակցում է հենց Ալիևի պահանջով։ Որ ռուսները կոնսերվացնեն հանքի արդյունահանումը եւ կատարվի ադրբեջանցիների երազանքը: Նշենք, որ 75 տարվա իր գործունեության մեջ երկրորդ անգամ է կոմբինատը կանգնում։ Առաջին դեպքը եղել է 1990-ականների սկզբին՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Լուրեր են շրջանառվում, որ կոմբինատի ռուս սեփականատերերը հակված են անգամ հանքը կոնսերվացնել, բայց որոշել են գործադուլավորների շանտաժին չտրվել: Նրանց առաջարկել են վերսկսել աշխատանքը` հետագայում բոլոր հարցերը քննարկելու խոստմամբ»,- գրում է սկզբնաղբյուրը: |
Դիտեք նաև՝