▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում կորցրել ենք 3 անգամ ավելի շատ տարածք, քան կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ. Ջորջ Տաբակյան

Գործարար Ջորջ Տաբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի փաստեր ֆիքսենք երեկվա դեպքերի հետ կապված՝

1. Հարձակում չէր, այլ առաջխաղացում. հարձակումը ենթադրում է պաշտպանվող կողմ, իսկ մեր դեպքում պաշտպանվող կողմ չի եղել: Ադրբեջանցիները եկել են և հանգիստ վրանները տեղադրել:

/filemanager/uploads/Sev_Lich_Syuniq.jpg

 2. Առաջխաղացումը եղել է մոտ 3.5 կմ, և այդ բարձունքը գրավելով՝ թշնամու վերահսկողության տակ է անցել Սև լիճն ամբողջությամբ և մոտ 1286 հեկտար տարածք (3 անգամ ավելի, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ):

3. 3.5 կմ առաջ գնալով՝ թշնամին մոտեցել է Երևան-Գորիս միակ ճանապարհին: Ուղիղ գծով թշնամին 16 կմ հեռու է այս ճանապարհից:

4. Այս տարածքում առաջխաղացումը նշանակում է նաև մոտենալ Նախիջևանին..... հետևությունը թողում եմ կարդացողին:

5. Սև լիճը շատ կարևոր ջրային ռեսուրս է Գորիսի մի քանի գյուղերի համար: Կորցնելով լճի վերահսկողությունը՝ վտանգվում է այդ գյուղացիների եկամուտը և կյանքը:

6. Այն մեկնաբանությունը, որ բարձունքը գրավելով իրենք շրջափակման մեջ են մտել՝ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է, սույն տեսանյութում կարող եք տեսնել այդ բարձունքի տեղանքը»:

Կարդացեք նաև՝ Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր Փաշինյանը՝ Սև լճի մերձակայքում ադրբեջանցիների մասին

Ադրբեջանական զորքը հայ զինվորներից 15 մետր հեռավորության վրա էր. նկարահանումներ՝ Վերիշենից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին