Գորիսում լարված իրավիճակ է։

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Գորիսի աղբյուրները հայտնել են, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը Հայաստանի սահամանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։
Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ Մեզ պատմեցին, որ զինված ուժերը գրեթե ոչինչ չեն անում այնտեղ, կարելի է ասել՝ անտերություն է, ու էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել։
Այս պահին Սյունիքում պատրաստ սպասում են, որ հենց կապ տան՝ բարձրանան դիրքեր։
Հավելենք, որ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ:
Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են: Լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:


