▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում` Ներքին Հանդի մի մասն Ադրբեջանի կողմից օկուպացված է, կա վտանգ, որ նորից կհարվածեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն Ադրբեջանի կողմից օկուպացված է։

 «Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշել է դեսպանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին