Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երեկ` հուլիսի 14-ին, երգչուհի Սյուզի Մելիքյանը երևանյան ակումբներից մեկում հարազատների և ընկերների հետ նշել է իր ծննդյան 27-րդ տարեդարձը: Դատելով լուսանկարներից` կարելի է եզրակացնել, որ հոբելյարը ավանդական մեկ ծննդյան տորթի փոխարեն փչել է երկու տորթերի մոմեր, որոնցից մեկը զարդարված է եղել դիմահարդարման պարագաներով, ինչն, ամենայն հավանականությամբ, կապված է երգարվեստից հետո երգչուհու երկրորդ մասնագիտության` դիմահարդարման հետ:
Հիշեցնենք, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ Սյուզի Մելիքյանը աշխատանքի է անցնել Երևանի հարսանյաց սրահներից մեկում որպես դիմահարդար:
Լուսանկարները` Kamoblog.TV