Երեկ համացանցում մեծ քննարկումների ալիք էր բարձրացրել երգչուհի, հաղորդավարուհի Սյուզի Շահբազյանի լոգարանում արված լուսանկարը: Սյուզին լուսանկարը տեղադրել էր Instagram-ի իր էջում և մակագրել այն.
Asekose.am-ը կապ հաստատեց Սյուզիի հետ՝ ճշտելու, թե ինչ լուսանկար է դա, երբ և ինչու համար է արված և արդյոք սպասում էր հնարավոր աղմուկի:
«Նկարը «Աջ թե ձախ» հեռուստանախագծից մի հատված էր, որն այսօր՝ ժամը 21:00-ին կհեռարձակվի Արմենիա հեռուստաընկերությամբ: Անկեղծ ասած չէի պատկերացնում, որ նման աղմուկ կբարձրանա և այն նմանատիպ քննարկումների առիթ կհանդիսանա: Ինձ համար շատ զարմանալի է, այն որ երբ մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ լուսանկար է, որտեղ և ինչպես է արված, ինչպես են այդքան կուրորեն վատ տրամադրվում և վատ մեկնաբանություններ գրում: Կարծում եմ բոլոր պարագաներում չպետք է մարդկային վերաբերմունքի մասին մոռանալ: Շոու բիզնեսում եմ շատ վաղ տարիքից և գիտեմ, որ հաճախ նաև անհիմն քննադատություններն անխուսափելի են, այդ իսկ պատճառով երբեք մեկնաբանություններ չեմ կարդում և դրանք ինձ չեն կարող վնասել: Ինձ կարող է միայն ցավ պատճառել այն, որ այդ մեկնաբանություներից հաճապ վրդովվում են ինձ հարազատ մարդիկ ու ընկերներս: Ես հաշվի եմ առնում բացառապես այն մարդկանց կարծիքը ում հարգում եմ: Բնականաբար ընթերցողների այդ լայն զանգվածին չեմ ճանաչում: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր առանց ինձ ճանաչելու չեն շտապել չարախոսել ու լավ մեկնաբանություններ են գրել»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց հաղորդավարուհին:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան