Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն` ապարդյուն, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արմեն Աշոտյանը:
«Այսպես ասած, անհայտ ծագման բանջարեղենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վիզ ա առնում, որ Աշոտյանի դեմ գործ կսարքի։ Այդ սուբյեկտը, լինելով սուտ բարեպաշտ, ստանձնում է հերթական կեղտոտ առաքելությունը՝ կատարելու Նիկոլ Փաշինյանի նման ոչնչության նման հանձնարարականը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանի խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»։
Արմեն Աշոտյանը հավելեց, որ այս գործի մանրամասների մասին իր շահերը ներկայացնող փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը կանդրադառնա, երբ անհրաժեշտությունը լինի։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ այսօր «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը, յոթանասունամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը։