▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին  Արագածոտնի մարզում տեղի ունեցած  գողության փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը  անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն:

Ըստ «Փաստինֆո»-ի, «օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժ.19.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկը և գողացել են ոգելից խմիչքներ և հուշանվերներ»,- հայտնել է ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար դեկտեմբերի 18-ին ժ.14.30-ին բերման են ենթարկել Բյուրական գյուղի մի բնակիչ, ով նախաքննական մարմնում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, միևնույն ժամանակ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները:

Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին