Տանգոյի համար 2-ն են պետք, բայց Հայաստանում այլ՝ ավելի տաքարյուն պարեր են, գիտեմ․․․Սերգեյ Լավրով
Արևմուտքը խոչընդոտում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Երբ ԵՄ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը տեսան, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն արդյունք են տալիս՝ կապված երթուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության գործընթացի պատրաստման հետ, միանգամից սկսեցին միջամտել այդ գործընթացին: Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ կայանան այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել են Երևանի և Բաքվի միջև»,- ասել է նա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, սակայն Երևանի դիրքորոշումն այս հարցում անհայտ է։ «Այն, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի տարածքում ստորագրել այն (խաղաղության պայմանագիրը-խմբ.), նույնպես փաստ է։ Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։ |