«Թափանցիկ մենակ «աթլեթիկ» կազմվածքդ ա մնացել». Սրբազանը` Փաշինյանին
«Թող ասեն` օրենքի ո՞ր կետով են Կիրանցի հանձնված տարածքների ու շինությունների տերերին փոխհատուցում տալիս: Բյուջեի ո՞ր կետով, Կառավարության ո՞ր որոշումով, թե՞ դրսից են բերում, թե՞ իրենց լվացած փողերն են տալիս: Չէ՞ որ ասում էին` թափանցիկ ենք մենք: Թափանցիկ մենակ «աթլեթիկ» կազմվածքդ ա մնացել, ուրիշ ոչ մի բան: Ի՞նչ թափանցիկ: Սկի տանը թափանցիկ չեք դուք»,- Սևանում իր ելույթում նշեդց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Դիտեք նաև՝
***
«Հասել ենք մի վիճակի, որ մարդասպանություններն ու ավտովթարները վիճակագրություն են դարձել։ Այն, ինչ ներդրվել է մեր կյանքում՝ որպես ատելության և թշնամանքի բարձրագույն դրսևորում, այլ կերպ չէր կարող արտահայտվել։ Ոստիկանական համակարգը, փոխանակ զբաղվի դրանով, զբաղվում է այն մարդկանցով, ովքեր հայրենիք ունեն»,- Սևանում իր ելույթում նշեց Բագրատ Սրբազանը:
***
«Այսօր մուրում են ամեն ինչ ու ամեն տեղից՝ զուտ նրա համար, որ ոչ թե պետությունը պահվի, կանգուն լինի, ո՛չ, որ իրենց պաշտոնը մնա ու իրենց փողը։ Մենք չենք մուրալու՝ ո՛չ այս պայքարին աջակցության, ո՛չ էլ ոչ մի բանի համար, բայց մենք պատրաստ ենք որևէ ձևով հարաբերություն ունենալու, հայտնելու մեր դիրքորոշումները»,- Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Նրանք, ովքեր կարծում են՝ իրենց գնալով այս կամ այն կենտրոն, տասներորդական չինովնիկների հետ խոսելով, ասելով՝ մենք ենք վարչապետի թեկնածու, մենք ենք էս պայքարի նկարվողները․․․ հստակ ասում եմ՝ ուզում եք ընդդիմություն եղեք, ուզում եք չընդդիմություն եղեք, դուք ոչ մարդ եք, ոչ տղամարդ եք, ոչ էլ քաղաքական գործիչ եք, ոչ մի բան եք դուք, որ կարող եք գնալ 5-րդական, ինչ-որ սենյակում նստած չինովնիկի ասեք՝ մենք եկել ենք, որտովհետև ՀՀ-ն ենք ներկայացնում»,- շարունակել է շարժման առաջնորդը՝ հավելելով, որ երբ ժամանակը գա, այդ մասին կխոսի։
***
Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն իրենց հասած հետևյալ տեղեկությունն է հայտնել․ «Մեկ ամսվա ընթացքում Նեռն՝ իր գործակալներով, 50 միլիոն դոլարին մոտ գումար են ծախսել տեղեկատվական արշավի մեջ մտնելու, սևացնելու մեզ։ Ընդամենը 20 տոկոս էլ չեն կարողացել վնաս տալ․․․ Մենք դիմացն ի՞նչ ենք ծախսել մինչև այսօր, որ ասեմ՝ կխնդաք, սկի կես մլն էլ չի հասել մեր ծախսածը։ Դուք եք ծախսել՝ սկսած հացից ջրից, մինչև բեմ։ Պայքարի գեղեցկությունը, ճշմարտությունն այն է, որ նյութական միջոցները որևէ դերակատարություն չեն խաղացել, բայց անհրաժեշտ են։ Կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները իրենք են արել, մենք որևէ մեկին որևէ պահի ինչ-որ բանի համար գումար չենք տվել։ Մարդիկ հեռու տեղից եկել են, մնալու հարցի, սննդի համար իրենք են կարգավորել․․․․ Մենք հազարավոր դոլարներ չենք տվել, ֆեյք պրոֆիլ դարձրել մարդկանց։ Սրանք հազարավոր մարդկանց են փչացրել»։
***
Վաղը՝ օգոստոսի 4-ին, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Շիրակի մարզ:
Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղի Սուրբ Թադևոս Առաքյալի եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կհանդիպի տեղի բնակիչների հետ: