▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա։
◾Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։
◾Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ դեպի լարվածության միտումով։
◾Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու է միայն ընտրություններով։
Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։
Բոլոր 4-ն էլ պայթունավտանգ են Հայաստանի համար։
Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։
Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։
Սակայն այս ասածներս անկարևոր են։ Կարևորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե ով է լավը, ով՝ ոչ, եթե թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ»։

***

Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, մոտ 30-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ հարավային Լիբանանից արձակված հրթիռներից մեկը պայթել է տեղի մարզադաշտում, զոհերի և վիրավորների մեծ մասը դեռահասներ են։

Ինչպես հայտնում է Al Jadeed հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական բժշկական ծառայության աղբյուրները, 7 երեխա է տեղափոխվել հիվանդանոցներ ծանր վնասվածքներով, ևս 30 մարդ տուժել է։

***

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ընդհատել է այցը Վաշինգթոն ու հրատապ մեկնում է Երուսաղեմ, ասել է, որ հրեական պետությունն անպատասխան չի թողնի հարձակումը Գոլանի բարձունքների վրա, «Հեզբոլլահ» շարժումը դրա համար կվճարի ամենաբարձր գինը, «որը երբեք չի վճարել»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի «14-րդ ալիք»-ը հաստատել է, որ Նեթանյահուն ապահովել է ԱՄՆ-ի աջակցությունը. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստացել է ԱՄՆ-ի կանաչ լույսը և լիակատար հավանությունը Լիբանանում Հեզբոլլահի և նրա դաշնակիցների դեմ խոշոր գործողության համար»:

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, առանց վարչապետի հետ խորհրդակցելու, որոշել է գործողությունների ուղղությունը և հանձնարարել է անվտանգության համակարգը գործի դնել Լիբանանում Մաջդալ Շամսի հրետակոծությունից հետո։

«Քննարկման ընթացքում անվտանգության ուժերը նախարարին ներկայացրել են Հեզբոլլահի դեմ գործողությունների տարբերակներ՝ ի պատասխան Մաջդալ Շամսում խաղաղ բնակիչների սպանության լուրջ միջադեպի։ Նախարար Գալանտը որոշել է գործողությունների ընթացքը և համապատասխանաբար ուղղորդել անվտանգության համակարգը», - ասվում է պաշտպանության նախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ:

***

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Նշվում է, որ հարձակման օբյեկտների թվում կան զինապահեստներ ու տարբեր ենթակառուցվածքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին