▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեցին վիրավորելու համար Արշակյանն ու 3 ՔՊ-ականներ ծեծվել են

Քարոզարշավի շրջանականերում երեկ ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն և թող բուկլետները հավաքեն ու գնան։

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Սրան ի պատասխան՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, և իրենց տարածքում ապրող պապիկի պատիվը պահել, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։

Կայքին ասել են, որ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ էլ ունի։ 

Կայքը փորձել է կապվել նաև Հակոբ Արշակյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա չի պատասխանել  հեռախոսազանգերին։

  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին