▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարել են տղերքի գլուխը կերել են, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը.

Ասեմ իմանաք:

Նիկոլական ֆեյքերի, նրանց տերերի և նրանց շեֆի անբարոյականության մասին կարելի է մի քանի հատոր գիրք գրել:

Հիմա պարզապես ֆիքսենք, որ սրանք սկսել են իրենց մեկնաբանություններում և գրառումներում ներկայանալ որպես զոհվածի/անհետ կորածի/ վիրավորվածի հորքուր/մորքուր/հոպար/քեռի և այլն:

Երբ բացում ես մեր տեղերքի ցավը, կորուստն ու վիշտը իբր սգացողների էջերը, տեսնում ես ատամնաշարի ու մարմնի այլ մասերի մերկացած նկարներ, ֆեյքփրոդաքշնի ապուշ պաստառներ ու մտավոր հետամնացների համար նախատեսված վիդեոներ:

Տարել են տղերքի գլուխը կերել են, տղերքի պահած հողերը հանձնել են, տղերքի աճյունները թողել են վայրենիներին, հիմա էլ ֆեյքերով են հոշոտում նրանց հիշատակն ու սխրանքները:

Վիժվածքներ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին