▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը արջի ծառայության կարիք չունի. Շուշան Սարդարյան

iLur.am-ը Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում արված մի տեսանյութ է տարածել, որտեղ դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հանդիպում է անցկացնում աշակերտների ծնողների հետ հենց դպրոցում եւ նախընտրական քարոզչություն իրականացնում՝ Տարոն Մարգարյանի համար: Այս առնչությամբ ASEKOSE.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պարզաբանել է, որ իրենք նման քարոզչության կարիքը չունեն. «Մենք համարում ենք դա հերթական արջի ծառայություն: Քաղաքապետարանը հետեւողական կլինի եւ համապատասխան ընթացք կտա հարցին»,- վստահեցրել է Շուշան Սարդարյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին