|
Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցել ու անձնուրաց կռվել է Տարոն Սահակյանը։
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։ Տարոնը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեպարից, ապա տեղափոխվել էր Կողբ գյուղ։ Հայրը զինվորական է, Տարոնն էլ տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս է, ինչ Ջերմուկում որպես սպա ընդունվել էր աշխատանքի։ Տարոնն ամուսնացած էր, ուներ մեկ որդի ու վերջին շրջանում տեղափոխվել էր բնակվելու Ջերմուկում։ Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երևան: Հարազատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են՝ Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։ «Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ՝ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասել է Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանը:
|
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերեվարվել. նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



