▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա լավագույներն` ըստ ասեկոսեների

 

Ամփոփելով 2012 թվականը` asekose.am-ը , որոշել է առանձնացնել մի քանի հոգու , որոնք իրենց հետքը թողեցին անցած տարում:Տարվա լավագույն ընդդիմադիր գործիչ է ճանաչվել` Նիկոլ Փաշինյանը:Հիմնականում հաշվի է առնվել Նիկոլ Փաշինյանի սկզբունքայնությունն ու անկորտրում կեցվածքը :

 

Տարվա լավագույն իշխանության ներկայացուցիչ է ճանաչվել Արմեն Աշոտյանը: Հաշվի է առնվել Արմեն Աշոտյանի ակտիվությունը քաղաքական դաշտում և համացանցում:

 



Տարվա հիասթափություն է ճանաչվել Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը:

Հաշվի է առնվել մայիսի 6-ից հետո մոտ 500.000 հազար ընտրողի կողմից նրան տրված ձայները չուղղորդելը:

 

Տարվա լավագույն ֆեյսբուքյան հեղինակ է ճանաչվել Ալեն Սիմոնյանը:

Հաշվի է առնվել նրա սուր և դիպուկ խոսքը:

 

 

 

 

 

Եվ վերջապես, տարվա լավագույն կայք ճանաչվել է azatutyun.am-ը, հաշվի է առնվել լրատվության օպերատիվության և անկողմնակալության աստիճանը:

Տարվա լավագույն լրագրող է ճանաչվել Աստղիկ Բեդեւյանը: Հաշվի է առնվել աշխատանքի բարձր որակն ու պրոֆեսիոնալիզմը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին