Այսօր վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով արձագանքելով ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոչին ու «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն իրարանցում էր առաջացրել համացանցում:
Երգիչ Թաթա Սիմոնյանը տարածել է իր «Երանի» տեսահոլովակն ու գրել. «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են»:
Երգիչ Արտաշ Ասատրյանն էլ իր`Ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակն է տարածել ու այդպիսով միացել մյուս հայտնիներին:
Գրառում են կատարել նաև Էրիկ Կարապետյանն ու Ալլա Լևոնյանը։
Ազգը կորցնում է ինքնությունը, երբ մոռանում է իր անցյալը,-գրել է դերասան Աղասի Մանուկյանը։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը տարածել է տեսանյութ`որտեղ ասում է. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, իսկ թշնամու հետ չեն բարեկամանում: Հիշում ու պահանջում ենք»:
Հատկանշական է՝ որոշ լրատվականներ հարկ չեն համարել նշել, որ հայտնիների , այսպես կոչված, ֆլեշմոբը սկիզբ է առել Վարդան Ղուկասյանի կոչ-պահանջից հետո։
Ակտիվիստ Արամ Մանուկյանն այս առիթով գրել է․ Ապրի Վարդան Ղուկասյանն, ապա ավելացել է․ «Երեկվանից Վարդան Ղուկասյանը հասավ նրան , որ շոուբիզնեսի հայազգի հայտնի ներկայացուցիչները սկսեցին կրկին խոսել Ցեղասպանության մասին ։
Ոչ թե մոռացել էին, այլ ուղղակի ոչ մի արձագանք չկար նրանց կողմից նիկոլ փաշինյանի արած հերթական, թուրքահաճո քայլի նկատմամբ ։
Համայն հայությունը պետք է խոսի ,դատապարտի սրանց արած բոլոր թուրքահաճո քայլերը , որ վերջապես հասկանան ` հայ ազգը չի կոտրվել ու կամաց կամաց ուշքի է գալիս ։
Իսկ դա սրանք արդեն իրենց մաշկի վրա զգում են »։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝