MediaHub-ը գրում է, որ կայքն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցում դասապրոցես չի եղել: Աշակերտները տեխնիկական պատճառով դպրոց չեն գնացել։
«Կայքը կապ է հաստատել Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ, որը հաստատել է՝ այսօր դաս չի եղել։
«Օրբելի 23 տարածքում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, որի աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ են առաջանում, տատանումների համար դիմեցինք Փրկարար ծառայություն, Թաղապետարան, Քաղաքապետարան։ Դիմեցինք, որ ստուգումներ անցկացվի մեր դպրոցի հիմքը, տարածքը ստուգվի, որ տեսնենք արդյո՞ք չի վնասում հարվածները, քանի որ մենք այդ հարվածներն ու տատանումները զգում ենք։ Այդ իսկ պատճառով մենք մի քանի օր որոշեցինք հեռավար դասեր ացկացնել, մինչ եզրակացություններն ու ստուգումները կատարվեն, մաքսիմալ մինչև շաբաթվա վերջ»,– նշել է դպրոցի տնօրենը։
Գայանե Մկրտչյանը հավելել է, որ մի քանի օր հեռավար կանցկացվեն դասընթացները երեխաների անվտանգության և ապահովության համար։
Կայքը կապ է հաստատել նաև Քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից փոխանցեցին․ «Դպրոցի տնօրենը ցնցումներ է զգացել ու ահազանգել է Փրկարար ծառայություն, այնտեղից արձագանքել են դպրոցի տնօրենի զանգին։ Որպեսզի պարզվի ինչ ցնումների մասին է խոսքը, մասնագիտական ուսումնասիրություն պետք է արվի։ Այս պահին դպրոցն անցել է հեռավար դասապրոցեսի, որ այս ընթացքում փորձեն կոնկրետ պատճառները բացահայտել»»,-գրում է սկզբնաղբյուրը։
Դիտեք նաև՝
Ամբողջական տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում