Asekose.am-ի տեղեկություններով` երգիչ Թաթա Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի և հնարավոր է առաջիկայում ենթարկվի վիրահատության:
Ասեկոսեների իսկությունը ճշտելու համար մեր թղթակիցը զանգահարել է երգչի պրոդյուսերին` Գրիգոր Նազարյանին:
«Նման բան չկա, նա միայն պատրաստվում է նոր երգեր ձայնագրել: Ներկայումս Թաթան գտնվում է արձակուրդում և շրջագայում է եվրոպական տարբեր երկրներով: Այս պահին նա կնոջ և երեխայի հետ գտնվում է Գերմանիայում` իր կնքահոր մոտ և օգտվելով այդ առիթից` ընդամենը պատրաստվում է անցնել հերթական բուժզննումը, ինչպես անում են բոլոր մարդիկ»,- ասել է Գրիգոր Նազարյանը, իսկ հարցին, թե որտեղի ՞ց կարող էին տարածվել նման տեղեկությունները` բավական կտրուկ է արձագանքել.
«Անգամ չգիտեմ: Երևի ձեր նման լրագրողներն են տարածում»,- իր խոսքը եզրափակել է Գրիգոր Նազարյանը` ավելացնելով`«վիրահատության մասին որևէ տեղեկություն չհրապարակեք»:
Գրիգոր Նազարյանին, թերևս, հիշեցնենք, որ նա ընդամենը Թաթայի պրոդյուսերն է, իսկ երգչին մաղթենք առողջություն :